ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Առաջընթաց ո՞ւմ և ինչպիսի՞ գործողությունների համար

Առաջընթաց ո՞ւմ և ինչպիսի՞ գործողությունների համար
15.11.2014 | 13:07

Քաղաքական ու դիվանագիտական ի՞նչ մեկնաբանություն ու բացատրություն կտան այսօր ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ: Մտաբերենք. ս. թ. օգոստոսին Ադրբեջանի հրահրած դիվերսիոն հարձակումները հաջորդեցին Սոչիում երեք նախագահների՝ Ռուսաստան- Հայաստան-Ադրբեջան, կայացած եռակողմ բանակցություններին: Ապա ֆիքսենք՝ հայկական ուղղաթիռի կործանումը հաջորդեց Ֆրանսիա- Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններին: Եվ հարցադրենք՝ սա ի՞նչ օրինաչափություն է: Այժմ հարցադրենք՝ եթե հաջորդ հանդիպումը լինի Օբամայի հետ, ի՞նչ մասշտաբի գործողություններ պետք է ենթադրել: Այժմ արձանագրենք՝ յուրաքանչյուր հանդիպումից հետո և՛ երկրի նախագահը, և՛ ԱԳ նախարարը փաստում էին, թե այդ բանակցությունները շատ կարևոր էին և առաջընթաց գրանցեցին: Առաջընթաց ո՞ւմ և ինչպիսի՞ գործողությունների համար:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ